211652_close_icon
views-count1843 դիտում article-date 19:15 10-10-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։

Մասնագիտական եզրակացությունների հիման վրա հաստատվել են «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի մշակած հատուկ տեխնիկական պայմանները բազմաբնակարան 3 և առողջապահական 1 շենքի նախագծային փաստաթղթերի մշակման համար։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ գործող շինարարական օբյեկտների ռիսկայնության դասակարգման կարգում փոփոխությունների, հստակեցումների իրականացմանը՝ էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայանների, բջջային կապի կայանների բազմակի կիրառվող օրինակելի նախագծերի, էլեկտրամատակարարման գծերի մասով։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է կոմիտեի դիրքորոշումը՝ գնալ գործընթացների դյուրացման, ընթացակարգերի հստակեցման ճանապարհով՝ միաժամանակ պահպանելով քաղաքաշինական աշխատանքների պատշաճ իրականացման սկզբունքը։

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև հակահրդեհային անվտանգության գործող նորմերի վերանայման անհրաժեշտությանը և ներկայացվել կոմիտեի մտադրությունը՝ կազմակերպելու Մեծ Բրիտանիայում գործող համարժեք նորմերի տեղայնացումը։

Նմանատիպ նյութեր