211652_close_icon
views-count1927 դիտում article-date 16:46 03-03-2025

Արտահանձնումը բացառվում է․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ հաջակցություն Վարդան Ղուկասյանի. Oragir.news

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց այսօր ակցիա են իրականացրել ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի աջակիցները: Նրանք պահանջում են արդարության վերականգնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։

ԴՕԿ կուսակցությունից Անույշ Խուդավերդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բացառում է Վարդան Ղուկասյանի հնարավոր արտահանձնումը ՀՀ: «Մի մոռացեք՝ նա երկկաքաղաքացի է՝ ՀՀ և ՌԴ, բացառում եմ, որ Հայաստան կարտահանձնվի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունը կոչով դիմել էր ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ կոչ անելով միանալ Լաս Վեգասում սպասվող դատավարությանը:

Նմանատիպ նյութեր