211652_close_icon
views-count43599 դիտում article-date 13:05 04-04-2025

Մեր խորին երախտագիտությունը մանկական վիրաբույժ Շիրազ Մադոսյանին, բժիշկ, ով անգերազանցելի մասնագիտական որակներով, վարպետությամբ և հոգատարությամբ շատ ընտանիքների է պարգևել սեր, վստահություն ու հույս՝ դժվար պահերին

Շնորհակալությունը երբեք շատ չի լինում, հատկապես, երբ այն ուղղված է կյանք փրկող բժշկին, անձնուրաց ու սրտացավ բուժանձնակազմին: Նման բժիշկներից է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկակական վիրաբուժության ծառայության ղեկավար Շիրազ Մադոսյանը։

Այսօր՝ ապրիլի 3-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել ընթերցողներից Նաիրա Սարգսյանը, ով ցանկացավ իր երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնել Շ․ Մադոսյանից դստեր՝ Ա.Կարապետյանի բարդ վիրահատության հաջող կատարման համար ։

Նա ասաց․

«Բժիշկ Մադոսյանը այնպիսի բժիշկն է, որ կարող ես լիովին վստահել, ում մոտ վերանում են բոլոր վախերը, ով քեզ և երեխային ներշնչում է հավատով ու հույսով։ Մանկական վիրաբուժությունը ոչ միայն գիտելիք ու փորձ է պահանջում, այլև մեծ հոգատարություն, ուշադրություն և սեր յուրաքանչյուր փոքրիկի նկատմամբ։

Շ․ Մադոսյանը իր անգերազանցելի մասնագիտական որակներով, մասնագիտական վարպետությամբ և հոգատարությամբ շատ ընտանքների է պարգևել սեր, վստահություն ու հույս՝ դժվար պահերի։ Շ․ Մադոսյանը ոչ միայն բուժում է, այլև ուժ և սփոփանք է տալիս ինչպես փոքրիկներին, այնպես էլ նրանց ընտանիքներին։ Մաղթում ենք Ձեզ առողջություն, նորանոր հաջողություններ և անսահման եռանդ՝ Ձեր բարդ, բայց անչափ կարևոր առաքելությունը շարունակելու համար»։

Նմանատիպ նյութեր