211652_close_icon
views-count97260 դիտում article-date 17:40 04-04-2025

Երևանում 2 երիտասարդ մերսման սրահում մատուցված ծառայության դիմաց վճարել են կեղծ թղթադրամով․ նրանց ձերբակալել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցի 7 հասցում գործող «Լյուքս Մասաժ» մերսման սրահում 2 քաղաքացի կեղծ թղթադրամ են վճարել մերսման ծառայություն կատարելու դիմաց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ տեսուչ Քոչինյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում նշված սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 41-ամյա Ֆաթիմա Զ․-ն հայտնել է, որ իրեն վճարել են կեղծ գումար և մատնացույց է արել 2 քաղաքացու և վերջիններիս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով Պարոնյան փողոցի 7 հասցեից ձերբակալվել և բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչներ 22-ամյա Գոռ Գ․-ն և 22-ամյա Գագիկ Մ․-ն, իսկ վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է սուվիներ թղթադրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչակա բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր