211652_close_icon
views-count1513 դիտում article-date 23:16 04-04-2025

Դեսպան Նատալի Շուարդը դեսպան Տոլմաջյանին է ներկայացրել DCAF-ի՝ Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը

Ժնև ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի անվտանգության ոլորտի թափանցիկ կառավարման և վերահսկողության խթանման ուղղությամբ DCAF-ի աջակցությունը։

ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը DCAF հիմնադրամի խորհրդին դրա ստեղծման օրվանից արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանելու ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգումը անվտանգության ոլորտում:

Դեսպան Ն․ Շուարդը ներկայացրել է DCAF-ի ընթացիկ նախաձեռնություններն ու Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ խաղաղության և արդարության խթանման ընդհանուր տեսլականի հիման վրա:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխադարձ համաձայնությունը հետագայում արդյունավետ համագործակցությունը պահպանելու և խորացնելու հարցում։

Նմանատիպ նյութեր