211652_close_icon
views-count1156 դիտում article-date 18:49 05-05-2025

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը:

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով:

Այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

 

Նմանատիպ նյութեր