211652_close_icon
views-count2569 դիտում article-date 11:50 06-06-2025

Խոնարհաբար խնդրում ենք Հունիսի 14-ին հարգել բռնադատվածների հիշատակը․ ՊԿ

Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով «Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին ՀՀ օրենքը, հայ ժողովրդի ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համատեղ ջանքերում,

Խոնարհաբար խնդրում է անկախության և ժողովրդավարության ջատագովներին մարդասիրական խիզախություն ցուցաբերել և Հունիսի 14-ին կազմակերպված այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով սպանված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի անմար հիշատակին։

ՊԿ-ն Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր է այցելելու հունիսի 14-ին, ժամը 11-ին։

ՊԿ-ն դիմել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Երևանում, Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքում խորհրդային բռազավթման զոհերին նվիրված թանգարան կազմավորելու խնդրանքով։

Նմանատիպ նյութեր