211652_close_icon
views-count1723 դիտում article-date 17:57 07-07-2025

ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։

Ազատությունից զրկված անձանց հարցերին և խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով Ծառայության պետն այցելել է հիմնարկի բոլոր խցերը և զրուցել ազատազրկված անձանց հետ։

Վերջիններիս կողմից բարձրացված որոշ հարցեր տեղում ստացել են լուծումներ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ անձնական և իրավական բնույթի մի շարք հարցերի շուրջ։

Ազատազրկված անձանց հետ քննարկվել են նաև բարձրացված որոշ խնդիրների լուծման ընթացակարգերը և այդ ուղղությամբ Ծառայության կողմից իրականացվելիք աշխատանքները։
   
Խոսելով ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման գործընթացներից՝ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչը թույլ կտա դատապարտյալներին ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ և գումար վաստակելու հնարավորություն:

Նմանատիպ նյութեր