211652_close_icon
views-count1000 դիտում article-date 20:05 07-07-2025

Արդարադատության նախարարության թիմը երկրորդ տեղում է բանակային խաղերում

ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերին ՀՀ արդարադատության նախարարության թիմը իրավապահ մարմինների հաշվարկով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկա է գտնվել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակներ հանձնել «Կողմնորոշում» մրցաձևում հաղթող ճանաչված մասնակիցներին, այդ թվում՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Լիանա Անդրեասյանին։

 

Նմանատիպ նյութեր