211652_close_icon
views-count1141 դիտում article-date 18:44 08-08-2025

Կասեցվել է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին  պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

«Մասնավորապես՝
պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում,

առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,

տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի,

սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

արտադրամասում առկա տակդիրներից մեկը պատրաստված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր