Էլինա Ավանեսյանը Ծաղկաձորում անցկացրեց վարպետության դաս և հանդիպում երիտասարդ թենիսիստների հետ
«Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել հատուկ հանդիպում և վարպետության դաս երիտասարդ մարզիկների ու երեխաների համար։
Միջոցառման գլխավոր հերոսը հայկական սպորտի խոստումնալից և հեռանկարային թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն էր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը՝ կարևորելով սպորտի դերը նոր սերնդի դաստիարակության և առողջ ապրելակերպի խթանման գործում։
Վարպետության դասին մասնակցել են ավելի քան 200 երեխաներ և թենիսի սիրահարներ Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Երեխաները ջերմությամբ են դիմավորել Էլինային և մեծ ոգևորությամբ խաղացել նրա հետ թենիսի դաշտում:
Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել նաև մասնակցել մրցույթ խաղին և նվերներ ստանալ։ Մասնակիցները նաև բազմաթիվ հարցեր են ուղղել Էլինային, որը սիրով կիսվել է իր փորձով և մարզական խորհուրդներով։ Այնուհետև երեխաները լուսանկարվել են նրա հետ և ստացել են ինքնագրեր ու թեմատիկ փոքրիկ նվերներ։
Էլինա Ավանեսյանը, որը «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ 2024 թվականին ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և այժմ միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը, իր խոսքում նշել է․
«Ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ Հայաստան և կիսվել իմ փորձով։ Հուսով եմ՝ այս հանդիպումները կօգնեն երեխաներին ավելի մոտիվացված լինել և հասնել իրենց մեծ նպատակներին»։
Սպորտը «Կերոն» հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկն է, և այս նախաձեռնությամբ հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն ոգեշնչել երիտասարդ մարզիկներին, այլև նպաստել Հայաստանի սպորտային կյանքի զարգացմանը։
Էլինա Ավանեսյանի այս տարվա այցի գլխավոր հովանավորն է Adidas ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: