211652_close_icon
views-count1657 դիտում article-date 11:33 11-11-2025

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Այսօր լրացավ 5-րդ տարին և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.

• Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան`
 Առաջինի լրատվական ալիքը
 Առաջին ալիք Ամերիկան
 Նոր ալիքը

• Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց՝ նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։

• Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։

• 2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։

• Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160,000-ից ավելի մասնակիցներով։

• 2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ը այսօր աշխատում են Հանրայինում։

• Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։
• Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։

• Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։

Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր