211652_close_icon
views-count4309 դիտում article-date 16:41 11-11-2025

Մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին. ՆԳՆ-ն զգուշացնում է

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։

Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։

Նմանատիպ նյութեր