211652_close_icon
views-count1498 դիտում article-date 18:08 11-11-2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։

Նմանատիպ նյութեր