211652_close_icon
views-count2047 դիտում article-date 11:00 01-01-2026

Վեհափառի խոսքերի հետևում հստակ զգացվում է այն հայեցակարգի շունչը, որը մեր Մայր Եկեղեցին որդեգրել է դեռևս 5-րդ դարում

Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը շատ հավանեցի։ Այս հորդորը հատկապես սրտիցս էր. «Սերն առ Հայրենի, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամե՛ն զոհողության»։ Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Բայց գեղեցիկ խոսքեր շատ ենք լսել, մինչդեռ այս խոսքերի հետևում հստակ երևում է Լուսավորչի գահի 131-րդ գահակալի անձնական օրինակը։ Այս գեղեցիկ խոսքերի հետևում հստակ զգացվում է այն հայեցակարգի շունչը, որը մեր Մայր Եկեղեցին որդեգրել է դեռևս 5-րդ դարում. «Վասն Հաւատոյ, վասն Հայրենեաց»»,- գրել է Մելիքյանը։

Նմանատիպ նյութեր