Տարեմուտին ընդառաջ առաջին հերթին շնորհավորում եմ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինծառայողներին, մաղթում եմ քաջառողջություն, զգոն ու անվտանգ ծառայություն․ Էդուարդ Բաբայան
Աբովյան համայնքի սիրելի' բնակիչներ.
Ամանորի նախաշեմին ամփոփելով անցնող 2025 թվականը` վստահությամբ և մեծ ուրախությամբ ուզում եմ փաստել, որ տարեշրջանը մեր համայնքի համար բեղուն աշխատանքներով, լայնամասշտաբ ծրագրերով, ամենատարբեր ոլորտներում նկատելի առաջընթացով բնորոշվող ժամանակաշրջան էր։
Պետություն-համայնք համագործակցությամբ և համայնք-բնակիչ ամուր կապով իրականացրել ենք ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքներ, զգալիորեն բարելավել ենք համայնքային ենթակառուցվածքները, կառուցել ենք կոմունիկացիաներ, լուծել կենսական նշանակություն ունեցող բազում խնդիրներ։
Իմ անմիջական հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը գործել է պարտաճանաչ ու բարեխիղճ կերպով` կարևորելով հանրային շահը և մեծապես հաշվի առնելով բնակիչների բարձրաձայնած հարցերն ու դիմում-խնդրանքները:
Որդեգրած նույն սկզբունքով շարունակելու ենք շենացնել ու համաչափ զարգացնել համայնքի բնակավայրերը։
Սիրելի՛ բնակիչներ.
Մենք մուտք ենք գործում 2026 թվական հաստատուն քայլերով, լավատեսական միտումներով և Աբովյան համայնքի առաջընթացին ուղղված նոր ու մասշտաբային ծրագրերով։
Տարեմուտին ընդառաջ առաջին հերթին շնորհավորում եմ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինծառայողներին, մաղթում եմ քաջառողջություն, զգոն ու անվտանգ ծառայություն։
Ամենաջերմ ու ընտանեկան տոնի կապակցությամբ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին.
Գալիք տարում թող որ երջանկություն և բարեկեցություն հաստատվեն բոլոր ընտանիքներում, արդարանան բոլորիս հույսերն ու սպասելիքները, իրականանան մեծ նպատակներն ու նվիրական երազանքները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ