211652_close_icon
views-count1468 դիտում article-date 17:48 02-02-2026

Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի, կմասնակցի «Զայեդ»-ի մրցանակաբաշխությանը. խոսնակը հաստատել է տեղեկությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին, տեղեկություն, որ Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի. կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը:

Նմանատիպ նյութեր