211652_close_icon
views-count1759 դիտում article-date 21:45 02-02-2026

Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում տեղում է ձյուն։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- այս մասին նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր