211652_close_icon
views-count2530 դիտում article-date 14:31 03-03-2026

Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Գյուրովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով:

Հայաստանը կարևորում է փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր բարեկամ երկրների միջև առկա փոխշահավետ գործընկերության բնականոն խորացումն ու ընդլայնումն ամուր հիմքեր են ստեղծել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի նպաստ մեր պետությունների բարօրության:

Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում, ժողովրդավարական բարեփոխումների, փոխկապակցվածության և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը, և մենք հետաքրքրված ենք առավել խորացնելու մեր փոխգործակցությունն այս հարթակում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»,- ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր