Ինչու է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային ժամից հետո այցելել վարորդների համար պատուհաս դարձած՝ Նուբարաշենում քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հիմնովին նոր կառուցվող ճանապարհի շինհրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ մարտի 2-ին, Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ՝ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհի փլուզված հատվածում ճանապարհաշինարարները շարունակում էին աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն բետոնապատ հիմքի վրա հենապատն է կառուցվում։
Աշխատանքների հսկողությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով դրվել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թադևոսյանի վրա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առանց նախազգուշացման օրեր առաջ Տ. Ավինյանը աշխատանքնային ժամից հետո այցելել է նշված վայր և տեսել, թե ինչ ընթացքում են աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհի Նուբարաշենի վարչական տարածքում վերսկսվել էին ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք մեկ ամիս դադարել էին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, քանի որ այդ պայմաններում աշխատանքները կլինեին ոչ արդյունավետ։
Փետրվարի 17-ին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել էին աշխատանքները, և իրականացվում էին բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվում էին հատուկ կոնստրուկցիաներ, որոնց մեջ այնուհետև տեղադրվելու են հատուկ ջրահեռացման համար պլաստմասե ջրախողովակներ, որի միջով կուտակված անձրևաջրերը դուրս են թափվելու, որպեսզի հենապատի և հիմքի ամրությունը չթուլանա և փլուզումներ տեղի չունենան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում էր Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման, կամ ավելի ճիշտ՝ նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքները։
«ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն մեծ թափով աշխատանքները առաջ է տանում։
Արդեն ակնհայտ երևում է աշխատանքի դրական արդյունքը․ այն է՝ հաստ բետոնե հիմքի վրա արդեն տեղադրվում են միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ, որոնց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի, իսկ հենապատի երկարությունը՝ մոտ 180 մետր։
SHAMSHYAN.com–ին զանգահարած մի քանի քաղաքացիներ նշում էին, թե իբրև ամրանները ամբողջովին հին են, ինչ-որ փլուզման վայրից բերված, պանելների միջից հանված «արմատուրաներ» էին։ Սակայն այդ ամենը կամ անտեղյակությունից էր, կամ էլ միտումնավոր փորձում էին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի վրա, ինչպես ժողովուրդն է ասում, «բոչկա գլորել»։
Աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շաբաթական 2-3 անգամ ստուգում է քաղաքապետի տեղակալը, ով անգամ լուսանկարների ու տեսանյութերի տարբերակները՝ կատարված աշխատանքների մասին, ներկայացնում է քաղաքապետին։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ճանապարհաշինարարության և կամուրջների վերանորոգման ու կառուցման հարուստ փորձ ունի, իսկ աշխատակիցները աշխատում են անգամ հանգստյան օրերին, որպեսզի մեկ օր շուտ ճանապարհը բացվի։
Ֆոտոլրագրողի հարցին՝ արդյոք սողանքային հատված համարվող այդ տարածքում հետագայում նորից սողանքներ տեղի չեն ունենա, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները տեղում հայտնել էին, որ ամեն մանրուք հաշվարկված է, և իրենք առաջին հերթին աշխատում են որակի վրա։
Նույնիսկ խոստովանեցին, որ աշխատակիցներից շատերը աշխատանքի բերումով նշված ճանապարհով են միշտ հասել Երևան։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի