Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն արժանացել է պատվոգրի՝ որպես լավագույն գործատու
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի կողմից արժանացել է պատվոգրի՝ որպես լավագույն գործատուներից մեկը։
Պատվոգիրը նրան հանձնեց մետրոպոլիտենի արհմիության նախագահ Լիլիթ Կարապետյանը։
Իր խոսքում Լիլիթ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց տարիների արդյունավետ համագործակցության, աշխատակիցների խնդիրներին հետևողականորեն արձագանքելու և նրանց աշխատանքը գնահատելու համար։ Նա կարևորեց նաև ընկերությունում սոցիալական ծրագրերի զարգացումն ու ամրապնդումը։
Արհմիության նախագահը շնորհավորեց նաև մետրոպոլիտենի առաջիկա 45-ամյակը՝ մաղթելով կայուն և անխափան աշխատանք։
Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և ընդգծեց, որ շարունակելու են հետևողական աշխատանքը՝ պահպանելով համագործակցության և փոխադարձ վստահության մթնոլորտը։