Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված սերտ ծրագրային համագործակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների առաջմղման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, էներգետիկայի, կլիմայի և այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այս տարի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՄԱԶԾ հետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ ներգրավվածությունը կլիմային, կենսաբազմազանությանը և շրջակա միջավայրին առնչվող հարցերում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի:
Քննարկումների առանցքում է եղել նաև «ՄԱԿ80» բարեփոխ