211652_close_icon
views-count673 դիտում article-date 20:15 06-05-2026

Ժերար Պիկեն սպառնացել է մրցավարին եւ որակազրկվել է

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Անդորրա» ակումբի սեփականատեր Ժերար Պիկեն որակազրկվել է իսպանական Սեգունդայի առաջնության վեց խաղով, հաղորդում է AS-ը։

«Ալբասետեի» դեմ Սեգունդայի 38-րդ տուրի խաղում 0:1 հաշվով պարտվելուց Ժերար Պիկեն թիմի այլ անդամների հետ սպառնացել է հանդիպման մրցավար Ալոնսո Դե Էնա Վոլֆին։

Կարգապական կոմիտեի որոշմամբ՝ Պիկեն նաեւ երկու ամիս չի կարողանա ստադիոնում ներկա լինել «Անդորրայի» հանդիպումներին։ Ակումբը տուգանվել է 1500 եվրոյով։

Նմանատիպ նյութեր