211652_close_icon
views-count649 դիտում article-date 22:00 06-05-2026

Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ամրոյանը երկամարտում հավաքեց 240 կգ (106+134):

Պոկում վարժությունում Ամրոյանը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 100 կգ, 104 կգ եւ 106 կգ: Հրում վարժությունում եւս ձախողած մոտեցում չունեցավ՝ 128 կգ, 132 կգ եւ 134 կգ:

Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն ՝231 կգ (100+131):

Օրերս Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում կանանց 77 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում զրո ստանալուց հետո, փոքր ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժությունում: 

Հայաստանի երիտասարդական հավաքականներից երկամարտի մեդալ է նվաճել միայն 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Երկամարտի 336 կգ արդյունքով Մկտրչյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը (150+186): Փոքր ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Գրիգորյանը (71 կգ),  փոքր արծաթե մեդալակիր՝ Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ): 

Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): 

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Էմմա Պողոսյանը (86 կգ): 

Նմանատիպ նյութեր