Մենք ոչ միայն ՀՀ-ի ներսում ենք զարգացնելու մեր Եկեղեցին, այլ թնդացնելու ենք ողջ աշխարհում․ Սամվել Կարապետյան
Քրիստոնեությունն ու մեր եկեղեցին ոչ միայն զարգացնելու ենք Հայաստանի ներսում, այլև ամբողջ աշխարհով թնդացնելու ենք, որ առաջին քրիստոնեական պետությունն ենք, պետք է բոլոր քրիստոնյաները դա հարգեն, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպես մուսուլմանների համար Մեքքան»,-նշեց կուսակցության առաջնորդն ու ասաց, որ Վեհափառի դեմ դուրս եկած հոգևորականների դեմ ոչինչ չի անի, նրանց դատավորն Աստված ու եկեղեցին կլինեն։