211652_close_icon
views-count310 դիտում article-date 19:45 07-05-2026

Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 86 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրեց 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր