211652_close_icon
views-count628 դիտում article-date 23:54 07-05-2026

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։ 

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Վահան Կոստանյանը և Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը:
Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր