211652_close_icon
views-count589 դիտում article-date 14:26 09-05-2026

«Մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը». Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը և «Միասնության թևերի» ներկայացուցիչները նախ Մայիսի 9-ի առիթով  այցելեցին Հաղթանակի զբոսայգի, ապա քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Նոր Նորքում, որտեղ պատասխանեցին բնակիչների հարցերին ու բաժանեցին իրենց քարոզչանյութերը, գրում է aravot.am-ը։

«Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքն էլ չե՞ն կոտորվելու»,- Արման Թաթոյանին հարցրեց մի սևազգեստ կին, ում որդին զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում, իսկ թոռը՝ 44-օրյայի ժամանակ։ «Ոչ, մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը… Փառք ու պատիվ ձեր ընտանիքին, ձեր զավակներին, նրանց սխրանքը չենք մոռանա, մենք ձեզ պարտք ունենք տալու, մայրիկ ջան»։ Կինն ասաց, որ ոչինչ չեն ցանկանում, միայն խաղաղություն, որպեսզի նոր զոհեր չլինեն։ Մեկ այլ տիկին հարցրեց՝ ռուսներո՞վ ենք խաղաղություն բերելու։

«Ոչ մի անգամ չպետք է հույսներս դնենք ուրիշի վրա։ Երբ հույսներս դնենք ուրիշի վրա, այդ ուրիշը իր շահերի համար զոհաբերելու է մեզ, որովհետև ամեն մեկն ունի իր շահը։ Եկեք, թեկուզ, նույն Ռուսաստանը վերցնենք. խաղաղապահ զորքերը կային Արցախում, Ջերմուկի հետ կապված՝ ինչու չմիջամտեց Ռուսաստանը, երբ մեր երկիրը պաշտպանելու կարիք ուներ։ Բայց այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում այս պատերազմները եղան։ Հիմա էլ այս իշխանությունը մաքուր ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, լրիվ Ադրբեջանի մարդն է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար ի՞նչ պետք է անենք. լրիվ մեր ուժին, մեր զորությանը պետք է ապավինենք»,- ասաց «Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր