211652_close_icon
views-count805 դիտում article-date 10:29 12-05-2026

Որքան խաբված ու հուսալքված ես, իմ հրաշք ժողովուրդ… Բայց ես գիտեմ, որ հենց այդ ցավի խորքում էլ դեռ ապրում է քո հավատն արժանապատիվ ապագայի հանդեպ․ Դավիթ Անանյան

 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմննադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է.

«Քարոզարշավը միայն ելույթներ, հանդիպումներ ու ծրագրեր ներկայացնելը չէ։

Դա ամեն օր մարդկանց աչքերի մեջ նայելն է։ Լսել նրանց հիասթափությունը, զայրույթը, երբեմն՝ լռությունը։ Զգալ, թե որքան խորն են կուտակվել չարդարացված սպասումները, խախտված վստահությունն ու հոգնածությունը։
Բայց միևնույն ժամանակ՝ հենց այդ հանդիպումներից ենք ստանում ամենամեծ ուժն ու էներգիան։

Երբ գյուղերում, քաղաքներում, բակերում ու փողոցներում մարդիկ մոտենում են քեզ ոչ թե ձևականությունից, այլ վերջին հույսի շողով, դու սկսում ես առավել ծանրությամբ գիտակցել այն պատասխանատվությունը, որը վերցրել ես քեզ վրա։

Եվ այդ պահին առավել հստակ ես հասկանում մի պարզ ճշմարտություն․ ժողովրդի վստահությունը քաղաքական տեխնոլոգիաներով չեն վաստակում։ Այն հնարավոր է ստանալ միայն անձնվիրությամբ, համառ աշխատանքով և, երբ հարկ լինի, նաև ինքնազոհությամբ։

Որքան խաբված ու հուսալքված ես, իմ հրաշք ժողովուրդ… Բայց ես գիտեմ, տեսնում եմ, որ հենց այդ ցավի խորքում էլ դեռ ապրում է քո հավատն արժանապատիվ ապագայի հանդեպ։

Եվ մենք պարտավոր ենք բերել սպասված ու երանելի արդարությունն ու այդ հավատը չդավաճանել»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր