211652_close_icon
views-count250 դիտում article-date 13:29 12-05-2026

Կիպրոսը դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ է. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» (Successful Business Leaders' Club) պատվիրակությանը, որի հետ քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր:  

Նախարարությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, կայուն բրենդավորումը և ԵՄ ստանդարտներին համապատասխանող արտադրությունների զարգացումը:  

Կարևորվել է Կիպրոսի դերը՝ որպես հայկական ընկերությունների համար դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ: Պատվիրակության անդամների կողմից առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի դերը։  

Քննարկվել են նաև հայկական արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, ինչը կարող է նպաստել տեղական ապրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր