Թուրքիայի հետ սահմանի բացումը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ չունի մոտակա օրերին Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ, սակայն շեշտում է, որ ինքը շատ կուրախանա, եթե նման բան տեղի ունենա։
Փաշինյանը թեմային անդրադարձել լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում մոտակա օրերին Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին:
«Ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց, եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ: Ես նկատեցի նաև, որ ընդդիմության որոշ շրջանակներ վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ։ Նրանց ասածից ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են արել մեզ, որ սահմանը փակել են: Մինչդեռ 30 տարի Հայաստանը միջազգային հարթակներում բողոքել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն շրջափակել են։
Անկեղծ եմ ասում, ես չունեմ սահմանի բացման մասին տեղեկություն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա, և շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա, և դա տրամաբանորեն տեղի ունենա։ Երբ դա տեղի ունենա, ես կողջունեմ»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ դա միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել 2022 թվականից՝ փոխադարձաբար նշանակելով ներկայացուցիչների կարգավորման գործընթացում։ Կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մի քանի հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը սկզբնական փուլում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։