211652_close_icon
views-count385 դիտում article-date 23:24 16-05-2026

2005 ՏԸՀ-ները հրավիրել են իրենց առաջին նիստերը. Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Այսօր՝ մայիսի 16-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից հետո 3-րդ օրը, տեղամասային կենտրոններում հրավիրվել են թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ԸՕ օրենսգրքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովի անդամներն առաջին նիստում ստորագրում են իրենց իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը, համաձայն որի իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն:

 

Նմանատիպ նյութեր