211652_close_icon
views-count2869 դիտում article-date 12:31 18-05-2026

Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, դուք փախած եք. Փաշինյանի հիստերիան

Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, երբ մի կին մոտեցավ Փաշինյանին ու հայտարարեց՝ «Դուք գողացել եք իմ հայրենիքը ու շարունակում եք գողանալ»:

Կնոջ մեղադրանքը հունից հանեց Փաշինյանին, վերջինս սկսեց քաշքշել կնոջը, ստիպեց, որ լսի իրեն:

«Մի՛ րոպե, չէ՛, պիտի լսես, ուրեմն էն մասկեքով որ ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, դրանք փախել են, մեր երեխեքին էլ լքել են, հակառակորդի առաջ մենակ են թողել: Ռոբին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու», - բղավելով ասաց Փաշինյանը:

«8 տարին ձեզ հերիք չէ՞ր: Ի՞նչ եք արել էս 8 տարվա մեջ», - իր հարցադրումը շարունակեց կինը:

«Ասե՛մ, պետություն ենք սարքել, թոշակներն ենք բարձրացրել, առողջության ապահովագրություն...»- նշեց Փաշինյանը:

«Ես քեզ հետ խոսելու բան չունեմ, դու թշնամի ես: Քանդել եք երկիրը», - ասաց կինը:

«Լսե՛ք, լսե՛ք, Ռոբիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ: Դուք եք քանդել երկիրը, Ղարաբաղով թալանել եք, էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ ենք, հանեք ձեր մասկեքը, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանե՛ք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, չոքացնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ», - ինքնատիրապետումը կորցրած ասաց Փաշինյանը:

 

Նմանատիպ նյութեր