211652_close_icon
views-count1117 դիտում article-date 15:45 18-05-2026

Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է. ակնհայտ է՝ 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու. Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է՝ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու, ակնհայտ է դա: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. 100,000 ձայն ՀՀ-ում՝ անհնար բան է, վստահ եմ դրա մեջ: Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, բարի խոսի, ասի՝ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք:

«Ուժեղ Հայաստան» այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, որ բան կա, մարտին դա անցավ, հետո լույսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին և պարզ դարձավ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում և ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր