211652_close_icon
views-count1384 դիտում article-date 11:11 19-05-2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Aravot.am-ը գրում է․ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ ՀՀ վարչապետի կողմից քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով սպառնալու վերաբերյալ։

Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով։ Նրանցից երեքն առաջնորդում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժեր։

Որպես սպառնալիքների «հիմնավորում» Փաշինյանը վկայակոչել է անհայտ ծագման տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված չորս անձ սպառնում են իրեն։ Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը վերագրել է տեսանյութն ընդդիմադիրներին, պնդելով, որ դիմակավորվածների թիկունքում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։

ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Մայիսի 18-ին, ժամը 11։30-ին Երևանի Արաբկիր համայնքում քարոզարշավի ընթացքում Ն․ Փաշինյանը ցուցադրեց տեսանյութ, որտեղ դիմակավորված չորս անձինք սպառնում են իրեն[1]։ ՔԻՀԿ-ը չի կարողացել գտնել տեսանյութի սկզբնաղբյուրը։

Նույն օրն ավելի ուշ այն տարածել է ՔՊ-ին պատկանող Civic.am-ը[2], ինչպես նաև նախկինում Ն․ Փաշինյանի ղեկավարած և այժմ իր ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակը[3]։ Որևէ մեկում տեսանյութի սկզբնաղբյուրի մասին տեղեկություն չկա։ Սկզբնաղբյուրը նշված չէ նաև ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին հայտարարության մեջ[4]։ Ամեն դեպքում, տեսանյութը լայն տարածում ստացավ հենց Փաշինյանի և յուրային կայքերի միջոցով։

Ժամը 13։20-ին հերթական տեսանյութում Ն․ Փաշինյանը հայտնեց, որ դեռևս մայիսի 17-ին է տեսել տեսանյութը․ «Էրեկ ինձ ցույց են տալիս չորս հոգի, Ղարաբաղի ակցենտով խոսում են՝ սենց մասկեքով[5]․․․»[6]։ Նույն ելույթի ժամանակ Փաշինյանը կապում է այդ դիմակավորված անձանց ընդդիմադիր առաջնորդների հետ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի[7]։

Փաշինյան․ Էդ մասկեքով ստահակներին ես ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը, ա՛յ համբալներ։ Դուք մեր էրեխեքին դիրքերում մենակ թողել եք, փախել։ Տականքնե՛ր, ստահակնե՛ր։ Ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ համապատասխան տեղերը, համբալի լակոտներ։ Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի[8] քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր