Նուբարաշենում «16-ի կանեց»-ից մինչև Ջրաշեն տանող ճանապարհահատվածը կարծես գլոբուսից դուրս լինի․ հսկայական փոսերը լցվել են խճաքարերով, ապա ձյութապատվել, բայց լավ գործը ավարտին չեն հասցրել. ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամեն անգամ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին հորդորում է, որ եթե իրենք աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես՝ «Վեոլիա ջուրը» վթարված ջրախողովակների, կոյուղատարերի փոփոխման, իսկ ՀԷՑ-ը՝ էլեկտրալարերի անցկացման համար, ապա աշխատանքները կատարելուց հետո օրերի ընթացքում պետք է նրանց կողմից իրականացվեն նաև ասֆալտապատման աշխատանքներ այն հատվածներում, որտեղ որ իրենք աշխատանքներ են կատարել և հսկողությունն էլ պետք է դրվի վարչական շրջանների ղեկավարների վրա։
Այսօր՝ մայիսի 22-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում՝ ասելով․ ««Վեոլիա ջուրը» ճիշտ է շատ լավ աշխատանքներ է իրականացրել, փոխել է ջրագծերը, որոշ տեղերում էլ կատարել վերանորոգման աշխատանքներ, բայց ում է պետք, որ այդ լավ գործն անավարտ է մնացել։ Քանի շաբաթ է՝ Նուբարաշենի՝ ժողովրդին հայտնի «16-ի կանեց»-ից մինչև Արարատի մարզի Ջրաշեն տանող հատվածում, որտեղ գտնվում է նաև հրշեջ-փրկարարական ջոկատը, ճանապարհը «Վեոլիա ջրի» չասֆալտապատելու պատճառով վարորդների համար դարձել է իսկական պատուհաս։ Ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ ու թափարգելներ են կոտրվում, անիվներ են պայթում, իսկ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը չի փորձում կյանքի կոչել քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականը, այն է՝ պետք է ցուցաբերի հետևողականություն, որպեսզի եթե «Վեոլիա ջուրն» է աշխատանքներ կատարել, այդ ընկերությունը, իսկ եթե ՀԷՑ-ն է կատարել, այդ ընկերությունը, կամ այն անձինք, ովքեր աշխատանքները թողել են անավարտ։ Բայց մենք որպես նուբարաշենցիներ գիտենք, որ աշխատանքները կատարել է «Վեոլիա ջուրը»։ Հիմա գոնե վարչական շրջանի ղեկավարը ցուցաբերի հետևողականություն»։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի