211652_close_icon
views-count1186 դիտում article-date 09:11 24-05-2026

100.000 ծաղիկ մնաց սահմանին, այս վիճակը շարունակվելու է. Նարեկ Կարապետյան

«100.000 ծաղիկ մնաց սահմանին, չեն վաճառվել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը  փակել է հայկական ծաղիկների մուտքը»,- քարոզարշավի շրջանակում Էջմիածնում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ վաղն էլ, մուսն էլ նույն վիճակն է լինելու։

«Ջերմոցները կանգնում են, գյուղերում մարդիկ, որոնք հույս ունեին արտահանել, չեն կարողանալու։ Պատճառն այն է, մի անհաշվենկատ մարդ գնացել է  աշխարհի թիվ մեկ մեծության երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվել»,- ասաց Կարապետյանը։ 

Նա ընդգծեց, որ առաջնորդը պետք է լինի մարդ, ով կպայմանավորվի աշխարհի հետ, փոքր քինախնդրությամբ չի փչացնի հարաբերությունները»։ 

«Նա կտրեց, մեր հայրենիքի եռամիսանությունից վերցրեց Արցախը, իրական Հայաստանով կտրում է Սփյուռքից,  կտրում է  տնտեսական մեր գործընկերներից, որոնց հետ հարաբերություններն ինքը չի կառուցել,  այլ հայ գյուղացին իր աշխատանքով։ Նա գտել է իր գործընկերներին, արտադրել ու վաճառել»,- ասել է Սամվել Կարապետյանը

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր