211652_close_icon
views-count1192 դիտում article-date 17:58 24-05-2026

Արտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ գնել. հարցումներ Ջերմուկում

Փաշինյանը զենք չի գնել. ինքը, պարգևավճարներից բացի, ուրիշ բան չի անում. հարցում Ջերմուկում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հարցում է անցկացրել Ջերմուկում՝ պարզելու բնակիչների վերաբերմունքը Հյաաստանի արտաքին պարտքի կրկնապատկման և դրա շուրջ Փաշինյանի բացատրության վերաբերյալ:

«Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է: Երբ հարցնում են՝ ինչ ես արել 8 մլրդ դոլարը, ասում է՝ զենք եմ գնել: Հավատո՞ւմ եք»,- հարց է ուղղվել բնակիչներին:

«Ոչ, ինքը զենք չի գնել: Ինքը, պարգևավճարներից բացի, ուրիշ բան չի անում, էն էլ միլիոններ, թոշակառուներին էլ էդքան»,- պատասխանեց մի կին:

«Չէ, եթե զենք գներ, էդքան հողերը ձրի չէր տա թուրքին»,- ասաց մի կին:

«Չէ, չեմ հավատում, եթե ինքը զենքը գներ, 6 միլիարդի զենքը չէր թողի Ղարաբաղում, հետ կբերեր ու էդքան մարդկանց էլ չէր տեղահանի»,- նշեց մի տղամարդ:

«Ոչ, Դուբայ-մուբայ վիլլաներ ունի երևի էլի, որ հենց բան ըլնի, փախնի ընտեղ, կարգին ապրի»,- ասաց մեկ այլ հարցված:

Մանրամասները՝ տեսանյութում 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր