211652_close_icon
views-count379 դիտում article-date 19:29 24-05-2026

Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանը մի ամսվա ընթացքում կբացենք. Սամվել Կարապետյան

Շատ մեծ տնտեսական գոտի ենք սարքում Հրազդանում, հիմա Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանն էլ ենք երևի մի ամսվա ընթացքում բացում, դրա համար մենք Հրազդանի մասով ունենք շատ լուրջ ծրագրեր, որպեսզի ժողովուրդը ունենան արժանապատիվ աշխատատեղեր, նորմալ աշխատավարձեր ստանան ու հույսները չդնեն, թե սրանք ընտրությունից ընտրություն մի 10 հազար դրամով կխաբեն ժողովրդին:

Այս մասին Կոտայքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

Խոսելով դեղերի գների մասին՝ Կարապետյանը նշեց, որ իրենք միանգամից են այդ հարցը լուծելու և գներն իջեցնեն, որպեսզի ծերերն արժանապատիվ կյանք ունենան:

«Սրանք այսօր չեն մտածում հայ ժողովրդի մասին, մտածում են բերեն, ադրբեջանցիներով լցնեն մեր երկիրը, հետո արդեն երկրի ներսում կսկվի սկզբում փոքր պատերազմներ, հետո կմեծանան այդ պատերազմները, ու կդառնա նորից մեծ պատերազմ»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր