211652_close_icon
views-count502 դիտում article-date 22:55 24-05-2026

Անձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է սպասվում

Մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր