211652_close_icon
views-count1123 դիտում article-date 10:53 26-05-2026

«Հոգեբուժարանի կարիք ունեցող են նրանք, ովքեր կարող են մտածել, թե Արցախը տվել են հանուն խաղաղության»․ Դավիթ Ամալյան. aravot.am

«Ինչո՞վ է խաղաղություն խոստանում։ Երբ թշնամին ի վիճակի է առանց որևէ նախապայմանի վերցնել տարածքներ ու գերիներ, դրա խաղաղությունը ո՞րն է»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և մտավորականների հանդիպումից հետո լրագրողներին ասաց երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի մասը հավատում է Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե խաղաղություն է հաստատվել։

Հարցին, թե հայ հասարակությունը պատրա՞ստ է փոփոխության, Ամալյանը պատասխանեց․ «Ժողովրդի տոկոսի մասին չեմ կարող խոսել, որովհետև ինքներս տեսնում ենք, թե ժողովուրդն ինչ վիճակում է։ Ամեն դեպքում հուսանք, որ ժողովրդի մեջ կարթնանա այն իսկական հայի գենը, որը կգիտակցի, որ հայերը դեռ պատրաստ չեն թուրքերի հետ միասին ապրելու։ Հուսանք՝ կգա այդ օրը, բայց այդ օրը կգա այն դեպքում, երբ ոչ թե նվաստացած ու մուրացող խաղաղություն ունենանք, այլ պարտադրված և ուժեղ, որը կունենանք»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր