Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել են 8 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք. տարածքը գազաֆիկացված չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 44/4 էլիտար կառուցվող բազմահարկ շենքում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տարածքը գազաֆիկացված չէ։ Իսկ ըստ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված տեղեկությունների՝ կրակն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կառուցապատողը «Օրդ Դեվելո» ընկերությունն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։