211652_close_icon
views-count985 դիտում article-date 09:24 27-05-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում 27-ամյա վարորդը «Mazda»-ով բախվել է շինության պատին, փլուզել այն, ապա բախվել կայանված «Mercedes»-ին․ վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի  Երևանյան խճուղում Երևանի բնակիչ 27-ամյա Դավիթ Խ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, փլուզել այն ապա բախվել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վարորդին դուրս բերեն ավտոմեքենայից։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են «Mazda»-ն, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշավան Բաղդասարյանը և Տոնապետ Գրիգորյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր