Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկան քաղաքացիների համար անվճար կլինի
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին, Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու։
«Արմենպրես»-ին կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։
Կենդանաբանական այգուց տեղեկացրին նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի արժեքը կարժենա 1000 դրամ։
Այգում այդ օրը սպասվում են անակնկալներ և հյուրասիրություն։