211652_close_icon
views-count3544 դիտում article-date 17:22 29-05-2026

Ավտովթար՝ Աբովյանում․ «Tesla»-ն բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ցուցանակին ու հաստաբուն ծառին․ վթարային իրավիճակ ստեղծած «BMW»-ն հետ է եկել դեպքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Աբովյան քաղաքում Ռոսիա և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել փողոցների անունները ցույց տվող ցուցանակին ու հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը դեպքի վայրում պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ ու պարեկների կողմից տարված աշխատանքների արդյունքում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ինքնակամ վերադարձել է դեպքի վայր, ով խոստովանել է, որ ինքն է վթարային իրավիճակ ստեղծել։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր