211652_close_icon
views-count8290 դիտում article-date 15:46 03-06-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը կազմվել են մայիսի 24-ին Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 54 հասցեի տանն առաջացած հրդեհի փաստով։

Այդ օրը ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում։

Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները։

Տեղում նույն հասցեի բնակիչ 22-ամյա Արսեն Խ.-ն հայտնել է, որ բնակարանի ննջասենյակից դուրս գալու ժամանակ նկատել է, որ իրեն անհայտ պայմաններում հյուրասենյակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել են  բնակարանի գույքի մի մասը և դրսում կայանված  ավտոմեքենան։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր