211652_close_icon
views-count496 դիտում article-date 22:12 03-06-2026

Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. Armsport

Լատվիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստ Արամե Մինասյանի թիմը կամային հաղթանակ է տարել։

​«Մարուպեի» կազմում հանդես եկող հայ հարձակվողը մասնակցել է հանդիպմանը և վճռորոշ դեր խաղացել հաղթանակում։ Թիմը սկզբում զիջել է 0-1 հաշվով, սակայն կարողացել է բեկել հանդիպման ընթացքը։ Արամե Մինասյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով իր թիմի կամային հաղթանակին։

​Նշենք, որ վերջին չորս հանդիպումներում Մինասյանը խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր