211652_close_icon
views-count289 դիտում article-date 18:53 04-06-2026

Իսրայելում միացել են տագնապի ազդանշանները Նեթանյահուի՝ սահմանամերձ շրջան կատարած այցից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման մասին նախազգուշացնող տագնապի ազդանշանների միացնելուց  մոտ 30 րոպե առաջ հյուսիսային Շլոմի քաղաքում էր։ Դրա մասին հայտնել են վարչապետի գրասենյակից, գրում է Times of Israel-ը։
Գերատեսչությունում հաստատել են, որ կառավարության ղեկավարը չի տուժել և արդեն լքել է տվյալ շրջանը։

Միևնույն ժամանակ, սահմանամերձ Մետուլա բնակավայրում գրանցվել են օդային տագնապի նոր ազդանշաններ։

Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ կատարվածի հանգամանքներն այս պահին ճշտվում են և ստուգման փուլում են։

Նմանատիպ նյութեր