211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:32 05-06-2026

Քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, հայտնաբերել կատարողներին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 2-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փորձել են հափշտակություն կատարել Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահից՝ արցունքաբեր գազ փչելով վաճառողի դեմքին։ 

Վաճառասրահի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում։
Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

 Արարատի մարզի քրեական ոստիկանները, համագործակցելով ՔՈԳՎ գործընկերների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են հանցագործության մասնակիցների ինքնությունը, նրանց տեղաշարժը և մի շարք այլ հանգամանքներ։
 
Պարզվել է, որ ավազակային հարձակումը կազմակերպել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա և 37-ամյա, Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ՝ 21-ամյա, Մասիսի բնակիչ՝ 32-ամյա տղամարդիկ, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ հանդիպելով վաճառասրահի սեփականատիրոջ դիմադրությանը։

Հետագա միջոցառումների արդյունքում չորսն էլ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 20 հազար անվանական արժեքով չորս թղթադրամ-հուշանվեր, գաղտնի փականով ծալովի դանակ և թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։

Ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր