211652_close_icon
views-count964 դիտում article-date 18:45 06-06-2026

ԿԸՀ-ում ներկայացրել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

ԿԸՀ-ից հայտնում են.

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին հրավիրել է տեղեկատվական հանդիպում՝ ԿԸՀ հրավերով ՀՀ ժամանած 14 պետությունների ընտրական մարմինների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը հանձնաժողովի անդամները ներկայացրել են ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած դեռ նախորդ տարվանից։ Հյուրերին ներկայացվել է ՀՀ օրենսդրությունը, ԿԸՀ գործառույթները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի հիմնական գործառույթները»։

Նմանատիպ նյութեր